Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Վետերանների հուշերը գրի են առել ուսանողները (ֆոտոշարք)

Վետերանների հուշերը գրի են առել ուսանողները (ֆոտոշարք)
22.06.2012 | 16:19

«Մոսկվայի տանը» հունիսի 22-ին նշվեց «Մենք պայքարել ենք հանուն հայրենիքի» գրքի շնորհանդեսը: Գրքում տեղ են գտել Հայրենական մեծ պատերազմի վետերանների հուշերը: Վետերաններին հանդիպել և պատերազմական տարիների մասին նրանց պատմությունները գրի են առել հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ուսանողները: Նախագիծն իրականացվել է ՌԴ պաշտպանության նախարարության, «Մոսկվայի տան» և հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի համատեղ ջանքերով: Միջոցառմանը մասնակցեցին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան, Ռուսաստանի պաշտպանության նախարարության և հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ներկայացուցիչները: Պաշտոնական մասից հետո ելույթ ունեցան պաշտպանության նախարարության սպայի տան «Զորական» վոկալ անսամբլը և «Ռուսական երգ-2010» միջազգային փառատոնի դափնեկիր Արթուր Աղաջանովը:
Գիրքը կազմելու ընթացքում խմբագրությանը հայտնել են, որ մահացել է այնտեղ ներկայացված վետերաններից մեկը` Նինա Կոլեսնիկովան, որը պատերազին իր մասնակցությունն սկսել է Արևմտյան ՈՒկրաինայում, ավարտել Գերմանիայում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • Հայրենական մեծ պատերազմի վետերաններ
  • Հայրենական մեծ պատերազմի վետերաններ1
  • Հայրենական մեծ պատերազմի վետերաններ2
  • Հայրենական մեծ պատերազմի վետերաններ3
  • Հայրենական մեծ պատերազմի վետերաններ4
  • Հայրենական մեծ պատերազմի վետերաններ5
  • Հայրենական մեծ պատերազմի վետերաններ6
Դիտվել է՝ 6860

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ